Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ինչու տեր չենք կանգնում մեր ազգայինին

Ինչու տեր չենք կանգնում մեր ազգայինին
23.06.2023 | 21:30

Մի քանի տասնամյակ առաջ մեր երկրի որոշ տեղերում ադրբեջանցիներ են ապրել, ու դա նրանց առիթ է տվել հայկական բնակավայրերը անվանել իրենց հարմար ձևով։ Դա թշնամուն բնական վիճակ է, բայց անբնական է, թե ինչու են հայերը, իրենց ազգայինն ու պատմականը թողած, կրկնում ադրբեջանցիների հորինածը։

Չեմ կարողանում հասկանալ, թե, օրինակ, ինչու են Արցախի հրաշալի Ճանկաթաղը մինչև հիմա անվանում Ջինգաթաղ, Վարդենիսի Մասրիկը' Մազրա, Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղը' Թովուզ, Մասիսի Հովտաշատը' Մեյմանդար ու այդպես շարունակ։

Ինչո՞ւ ենք մենք ուրիշի տգեղը գերադասում մեր հրաշքներից։ Ինչո՞ւ ենք ընդօրինակում ուրիշի հորինածը, բայց չենք ուզում տեր կանգնել մեր պատմական ազգայինին։

Հենց այդպիսի օտարամոլությունից ծնվում են նիկոլներ, որոնք կհրաժարվեն Արարատ սարից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8112

Մեկնաբանություններ